«Facebook» ընկերությունը բացահայտել է տեղեկատվությունն այն մասին, թե օգտատերերի ինչպիսի տվյալներ են հայտնվել հաքերների ձեռքում։
gazeta.ru-ի փոխանցմամբ, երկու շաբաթ առաջ ընկերությունը պատմել է, որ հաքերները կարող էին շուրջ 50 մլն օգտատիրոջ հաշիվների անձնական տվյալներ ստանալ։ Ավելի ուշ «Facebook»-ից պարզաբանել են, որ խոսքը 30 մլն հաշիվների մասին։
«Associated Press»-ի փոխանցմամբ էլ՝ հաքերները ստացել են 29 միլիոն օգտատերերի անունները, էլեկտրոնային հասցեներն ու հեռախոսահամարները: Այդ թվում նրանցից 14 մլն-ից հաքերները կարող էին տեղեկատվություն ստանալ գտնվելու վայրի և վերջին հարցումների մասին։
Ընկերությունը խոստանում է ծանուցումներ ուղարկել օգտատերերին, որոնք առնչվել են այս արտահոսքին։
Vesti.am