Մայիսին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա նիստի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր է բարձրացնել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հարցը՝ առանց Դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիրն անցնելու:
«Կարծում եմ, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել առանց Անդամակցության գործողությունների ծրագիրն անցնելու։ Տեխնիկապես դա իրագործելի է։ Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և ես այդ հարցը կդնեմ մայիսին կայանալիք նիստի ընթացքում»,-Ստրասբուրգում ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Թուրքիան չի կարող որևէ երաշխիք տալ այս հարցում։
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ իրենց համոզմամբ՝ Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, քանի որ բավարարում է բոլոր պահանջները, հայտնում է korrespondent.net-ը։
Vesti.am