Foto

Թունիսը պատրաստ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը

Ֆանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ Թունիսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Խեմայս Ժինաուին հայտնեց, որ 2020-ին Թունիսը պատրաստ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը:

«Պատրաստ ենք հյուընկալել մեր եղբայրներին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ընտանիքին: Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքները: Պատրաստ ենք համագործակցել նորընտիր գլխավոր քարտուղարի հետ՝ Թունիսի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասաց Թունիսի արտաքին գործերի նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանին՝ կատարած աշխատանքի համար:

Օգտվելով առիթից՝ նա ևս մեկ անգամ շնորհավորեց նորընտիր քարտուղարին ու մեծագույն հաջողություն մաղթեց վերջինիս:

Vesti.am