Foto

Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է ՖՄԿ գլխավոր քարտուղար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Ռոանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:

Նշենք, որ Մուշիկիվաբոն ՖՄԿ գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով: