«Google» ընկերությունը բացահայտել է «Google+» սոցցանցի հարյուր հազարավոր օգտատերերի անհատական տվյալները՝ 2015-18 թվականների ծրագրային ապահովման աշխատանքի խափանման պատճառով, գրում է «The Wall Street Journal»-ը, փոխանցում է «Газета»-ն:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ընկերությունը չի հայտարարել, որ իր սոցցանցի աշխատանքում խափանումներ են եղել՝ հեղինակության անկման և ընկերության նկատմամբ հետաքննությունից խուսափելու համար:
Հրատարակության տվյալներով, խնդիրն ի վերջո հարթվել է:
Vesti.am