Foto

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերին. Մամեդյարով

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հաջորդ ամիս, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ անդրադառնալով Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներին, փոխանցում է «Тренд»-ը:

«Բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել կարծիքների հետաքրքիր և կարևոր փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման վերաբերյալ, ինչպես նաև, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար:

Պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, ներառյալ՝ տարածաշրջան համանախագահների այցի շրջանակում»,- ասել է Մամեդյարովը:

Vesti.am