«Instagram» սոցիալական ցանցի հիմնադիրներ Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը որոշել են հեռանալ ընկերությունից, ասված է ընկերության պաշտոնական բլոգում:
«Մենք մտադիր ենք մի կարճ ընդմիջում վերցնել, որպեսզի վերանայենք մեր հետաքրքրասիրությունն ու կրեատիվությունը »,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «The New York Times»-ը գրել էր՝ հղում անելով անունուն աղբյուրներին, որ Սիսթրոմը, ով ընկերության գործադիր տնօրենն է, և Քրիգերը, ով ընկերության տեխնիկական տնօրենն է, հրաժարական են տվել և շուտով կլքեն ընկերությունը:
«The Wall Street Journal»-ն էլ գրել էր, որ վերջին մի քանի ամիսներին «Instagram»-ի հիմնադիրները տարաձայնություններ են ունեցել «Facebook»-ի ղեկավարության հետ՝ ինքավարության հետ կապված:
Այս տարի «Facebook»-ից հեռացավ նաև «WhatsApp»-ի հիմադիր Յան Քումը: 2014-ին «Facebook»-ը 19 մլդ դոլարով ձեռք էր բերել «WhatsApp»-ը :
«Instagram»-ը գործարկվել է 2010 թվականին, 2012-ին այն ձեռք բերեց «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 1մլդ դոլարով:
Vesti.am