«Apple»-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը բացատրել է ընկերության գնային քաղաքականությունը: Նրա խոսքով՝ սմարթֆոնները շատ բան են նշանակում մարդկանց համար, այդ պատճառով էլ «iPhone»-ի գները արդարացված են, գրում է life.ru-ն:
«Հեռախոսը փոխարինել է թվային տեսախցիկին: Դուք դրա կարիքն այլևս չունեք: Այն փոխարինել է տեսախցիկին: Սմարթֆոնը փոխարինել է ձայնարկիչին: Այն փոխարինել է այս ամենին և, հավանաբար, այս արտադրանքը իրոք կարևոր է: Մենք նկատել ենք, որ մարդիկ ցանկանում են մատչելիներից ամենանորարարական արտադրանքը, իսկ դա էժան չէ»,-ասել է Կուկը:
Vesti.am