Foto

«Երբեք իմ մեջ այսքան վախ չի եղել պետության համար»

Երբեք իմ մեջ այսքան վախ չի եղել պետության համար։ Ինչ-որ բան արդեն էն չի, իզոլացվել ենք անսահման, պաշարված ամրոց ենք դառնում։ Իսկ իշխանությունն էնքան անտարբեր է պետության նկատմամբ, որ դա չի զգում, սկսել եմ էդպես մտածել ու վախենալ։ Մի բան հստակ է սակայն, մենք առաջնագծում խնդիր չունենք, այնտեղ զինվորներն են, մեր խնդիրը թիկունքում է։ Եվ եթե այսօր էլ դա չենք գիտակցում, վատ է լինելու, ես վախենում եմ Հայաստանի համար։

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից