Foto

«iOS 12»-ն արդեն հասանելի է

«Apple» ընկերությունը թողարկել է իր բջջային սարքերի օպերացիոն համակարգի նորացումը՝ «iOS12»-ը, գրում է «РИА Новости»-ն: Նոր համակարգը մեծացնում է հավելվածների և խցիկի արտադրողականությունը: Ալբոմներում լուսանկարների որոնումը հնարավոր է ինչպես տեղերով, այնպես էլ հանգուցային բառերով և կիրառված Էֆեկտներով:

Ավելին, նոր օպերացիոն համակարգում «FaceTime» խմբային զանգերի կարելի է հրավիրել մինչև 32 մարդու: Նաև օգտատերերին հասանելի կլինեն ոչ միայն «Animoji» անիմացված սմայլները, այլև գեներացված «Memoji»-ները, որոնք կարող են նմանակել իրական զրուցակիցների հույզերը:

Նոր օպերացիոն համակարգը հասանելի է «iPad Air»-ի, «iPhone 5s»-ի և սմարթֆոնի ավելի նոր սերունդների համար, ինչպես նաև վեցերորդ «iPod Touch»-ի համար։

Vesti.am