Foto

Փորձագետները հայտնել են, թե որ «iPhone»-ն է ամենաերկարը պահում լիցքավորումը

Փորձագետները նշել են, որ «iPhone XR»-ը կարող է ավելի երկար պահել մարտկոցի լիցքավորումը, քան նախորդ մոդելները: Փորձարկման ընթացքում հետազոտողները նորույթը համեմատել են «iPhone 8»-ի և «iPhone 8 Plus»-ի հետ: Այդ մասին հայտնում է life.ru-ն՝ հղում անելով «PhoneArena»-ին:

Նշվում է, որ «iPhone XR»-ը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել 16 ժամ: Իսկ երաժշտություն կարելի է լսել 50 ժամ շարունակ: Դա 1,5 անգամ ավելի է, քան «iPhone 8 Plus»-ինը:

Նշենք, որ «iPhone XR»-ը վաճառքի կհանվի հոկտեմբերի կեսին:

Vesti.am