Foto

Առաջարկում եմ ստեղծել Մուրացկանության նախարարություն

Փող, փող, փող...Աջուահյակ՝ փող։ Վերուվար՝ փող։ Հետուառաջ՝ փող։ Փող՝ գրպանում, գլխում, շուրթերին, երազներում։ Միայն փողն է մեր էլիտայի համար ընկալելի։ Փող տվեք։ Իսկ հենց վիճակը վատանում է՝ ավելի շատ տվեք։ Ասում են՝ բա ամո՞թ չէ, որ այս ծանր պահին քիչ եք տալիս… Կներեք, էլի, բայց մի անհամեստ հարց տամ ձեզ՝ ուրիշ բանի կարիք չունե՞ք։ Ասենք թե՝ խելքի։ Գաղափարի։ Փորձի։ Հմտության։ Կապերի։ Լսեցի, լսեցի հռհռոցը։ Հասկացա, հասկացա, մի՛ շարունակեք։ Առաջարկում եմ ստեղծել Մուրացկանության նախարարություն և ձեզ բոլորիդ տանել այնտեղ։ Տալով Արտակարգ և լիազոր մուրացկանի, Պատվավոր շրջմոլիկի և այլ կոչումներ։

Գեղամ Բաղդասարյանի ՖԲ էջից