Foto

«Հյուսիս-հարավի» 5 տրանշներից ֆինանսավորում կա միայն 3-ի համար․ նախարար

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու 556 կիլոմետր ճանապարհի շինարարության համար ֆինասավորում կա ընդամենը 160 կիլոմետր հատվածի համար: Այդ մասին հուլիսի 18-ին, Թալինում հայտարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

img_9897

Նա նշեց, որ ծրագիրը բաղկացած է 5 տրանշներից, և ֆինանսավորում կա միայն 3 տրանշի համար։

img_9905

Ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային վարկային երեք կազմակերպությունների՝ Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական կայունացման և զարգացման բանկի կողմից։

img_9923

Վարկային համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմում է 540 միլիոն դոլար։

«Ասիական զարգացման բանկի հետ կնքված երեք համաձայանագրերից առաջինը 60 միլիոն ԱՄՆ դոլարի չափով է, որը նախատեսված է եղել առաջին տրանշի իրականացման համար, երկրորդը 170 միլիոն ԱՄՆ դոլարի չափով է, որը նախատեսված է եղել երկրորդ տրանշի՝ Աշտարակ-Թալին 42 կիլոմետր ճանապարհի վերանորոգման համար և 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ 18.7 կիլոմետր՝ Թալին-Լանջիկ ավտոճանապարհի իրականացման համար»,-ասաց նախարարը:

img_9919

Աշոտ Հակոբյանը միաժամանակ ընդգծեց, որ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորումը Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության համար է՝ 60 միլիոն եվրոյի չափով, բացի այդ՝ 12 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով։ Եվրասիական զարգացման բանկի հետ համաձայնագրի արդյունքում 150 միլիոն ԱՄՆ դոլարն ուղղվելու է Քաջարան-Ագարակ հատվածի 32 կիլոմետր ճանապարհի շինարարությանը և հիմնանորոգմանը։

img_9943

«Սա վարկային մեր համաձայնագրերի թիվն էր, որն ընդհանուր գումարով կազմում է 540 միլիոն ԱՄՆ դոլար: Առ այսօր որպես վարկ ձևակերպվել է ընդամենը 222 միլիոն ԱՄՆ դոլարը, որից որպես կանխավճար շինարարներին վճարվել է 56.5 միլիոն ԱՄՆ դոլար»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ 556 կմ ճանապարհը, որը շինարարության արդյունքում դառնալու էր 490 կմ՝ կրճատվելու էր Սիսիան-Քաջարան հատվածում կառուցվող թունելների և կամուրջների հաշվին. այս ճանապարհահատվածից ֆինանսավորում կա 160 կմ հատվածի համար, իսկ մնացած 300 կմ հատվածի համար մենք դեռևս ֆինանսավորում չկա:

img_9911

Vesti.am