Փետրվարի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմենովը հայտարարել է, որ Հանձնաժոովն առաջարկում է կողմերին վերանայել ֆինանսական կայունության ապահովման նոր համակարգի ձևավորման հնարավորությունը ԵՏՄ-ի շրջանակներում:
Թիմուր Սուլեյմենովը մանրամասնում է, որ ֆինանսական կայունություն կարող է լինել միայն այդ խնդիրները կարգավորող մշտապես գործող Խորհրդի ստեղծման ժամանակ: Խորհրդի գործունեությունը կնպաստի Միության անդամ երկրներում ֆինանսական կայունության ապահովմանը, արդար մրցակցության ստեղծմանը և տնտեսական որոշումների հավասարակշիռ ընդունմանը ինչպես ազգային, այնպես էլ ինտեգրման տեսանկյունից, իսկ ընդհանուր առմամբ Միության անդամ-երկրների կայուն տնտեսական աճին:
Ներկայումս, Միության անդամ-երկրներում, դրամայնացման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ռուսաստանում (47%): Հայաստանում, Ղազախսատնում և Ղրղզստանում այն կազմում է մինչև 20-25%: Նվազագույն մակարդակ է գրանցվել Բելառուսում՝ 12%: Վարկային հագեցվածության հարցում առաջատար են Ռուսաստանը և Բելառուսը (60% և 50%), ավելի ցածր տվյալներ գրանցվել են Ղազախստանում (35%), Բելառուսում և Ղրղզստանում ( 24 % և 21%): Եթե Ռուսաստանի, Հայաստանի և Ղրղզստանի համար նկատվում են դրամայնացման և վարկային հագեցվածության աճի միկումներ 2000-ականների երկրոդ կեսին, ապա Ղազախստանի և Բելառուսի համար բնորոշ է դրամայնացման և ներքին վարկի նվազեցում՝ գրեթե 2 անգամ:
Ակնհայտ է, որ ներկայումս պահանջվում է տարբեր քաղաքական գործիչների ավելի լայնամասշտաբ համակարգում ֆինանսա-տնտեսական ոլորտում: Այս առումով Հանձնաժողովը առաջարկում է վերանայել ֆինանսական կայունության ապահովման նոր համակարգի ձևավորման հնարավորությունը ԵՏՄ-ի շրջանակներում:Vesti.am