«Հայերն ավելի շատ նախընտրում են վրացական կերակուրներ փորձել»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց Քոբուլեթիի «Դիանա» հյուրանոցի խոհարար Էթերին:
Էթերին «Դիանայում» աշխատում է արդեն 3 տարի: Մթերքները գնվում են ամեն օր և միշտ թարմ են:
«Ընկերությունը, որը գնում է մթերքները, փորձում է ամեն ինչ իդեալական անել, որպեսզի մարդիկ գոհ լինեն: Մինչև հիմա կերակրատեսակների հետ կապված հաճախորդների հետ ոչ մի խնդիր չենք ունեցել»,-ասաց խոհարարը:
Նրա խոսքով՝ հայերի ամենասիրված և պահանջված կերակրատեսակը խինկալին, իմերիթական խաչապուրին ու լոբին է:
Խոհարարը հավելեց, որ իրենք նաև հայկական կերակրատեսակներ են պատրաստում՝ վրացական համեմունքներով:
Հայերի կողմից նախընտրելի ուտեստներ են թաբուլեն, հաճարով փլավը և այլն:
Նշենք, որ հանգստավայրում՝ հյուրանոցից դուրս հայերը նախընտրում են համտեսել վրացական «Օստրին», «Օջախուրին», «Չախոբիլին» և այլն:
https://www.youtube.com/watch?v=N_wG6rSGeXE&feature=youtu.be


Հեղինակ՝ Դուսյա Ղազարյան
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի
Vesti.am