Գյումրեցի ծնողները նորածնի անունը Տիգրան են դրել՝ ի պատիվ զոհված տանկիստի   
                                
                                
                                
                                    «Հրաշք լուր. Գյումրիում ծնողները նորածին տղայի անունը Տիգրան են դրել՝ ի պատիվ թշնամու երեք տանկ խփած, ապա հերոսաբար կյանքը տված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի»,-այս մասին ՖԲ իր 
էջում գրել է Զոհրապ Եգանյանը:
Հիշեցնենք, որ 20-ամյա գյումրեցի տանկիստը միայնակ կռիվ էր մղել թշնամու 8 տանկերի դեմ, 3-ը ոչնչացրել էր ու նահատակվել:
Vesti.am