Մարտական գործողությունների մասին առավել մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա ավելի շատ բլից-կրիգ էր: Օրինակ էնպիսի տեխնիկա են մոտեցրել սահմանին, որը հնարավորություն կտա մեր դիրքերը ճեղքել ու տանկերով ներխուժել խորքը: Մարտակերտի մասով կարող էին առաջ անցնել ու փակել Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը:
Իրականում այս ամենը կասեցվել է անձնուրաց տղերքի շնորհիվ, դեռ լիքը հերոսական պատմություններ կլսենք, որոնց շնորհիվ կասեցվել է լայնամաշտաբ պատերազմը: Ապրիլի 2-ին հայկական պետականությունը կանգնել էր լինել-չլինելու հարցի առաջ, ու սա շատ լուրջ: Լինել չլինելու հարցը լուծվել է սահմանին:
Եթե հանկարծ Ալիևի պլանի մի մասը իրագործվեր /իրա պլանները միայն գործողություններից կարելի է ենթադրել/, ապա դժվար է նույնիսկ մտքի ծայրով պատկերացնել թե ինչ կլիներ: Ու էս ամենից հետո քննարկումը, որ Մոսկվան է խաղաղության երաշխավորը, կամ միջազգային հանրության միջամտության շնորհիվ է ինչ որ բան փոխվել իրականությունից շատ հեռու է:
Էսօրվա հարաբերական «խաղաղությունը» հաստատվել է միայն սահմանը պահող տղերքի արած աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե հեռավոր մայրաքաղաքներում նստած մարդկանց շնորհիվ:
Արմեն Գրիգորյանի ՖԲ էջից