Foto

Խաղաղապահ զորքը նշանակում է, որ քո իսկ անվտանգության պատասխանատուն այլևս դու չես

Չեմ կարող ասել որքանով լուրջ է, և ինչ նպատակներով է շրջանառվում խաղաղապահների թեման, բայց համենայն դեպս մի քանի պարզ նկատառում: 1. Խաղապահ զորքը նշանակում է, որ քո իսկ անվտանգության պատասխանատուն այլևս դու չես, այլ երրորդ կողմը, հետևաբար, անվտանգության հարցում դառնում ես երրորդ ուժի քմահաճույքներից կախված: 2. Խաղաղապահ զորքը պաշտպանում է ոչ թե հակամարտող կողմերի, այլ ի՛ր շահերն ու անվտանգությունը: Եթե իքս պահի իրա շահերը քոնի հետ չհամընկան՝ հետևանքները պարզ են: 3. Խաղաղապահ զորքը՝ կախված դրա հիմնական ազգային կազմից, նշանակում է ուժերի բալանսի փոփոխություն տարածաշրջանում, ինչը միշտ էլ նշանակում է նոր իրողություններ, որոնք պարտադիր չէ, որ լինեն «դուրեկան»: 4. Ավելին՝ մեծ խաղացողներից մեկի չափից ավելի ուժեղացումը տարածաշրջանում կամ էլ մեծերի միջև մրցակցության սրումը հաստատապես ձեռնտու չի կարող լինել Հայաստանին: Մեզ մեծերից ոչ մեկի ո՛չ չափից ավելի թուլացումն է ձեռնտու, ո՛չ էլ չափից ավելի ուժեղացումը, որովհետև մեր անկախությունը գոյատևում է մեծերի ներկա նուրբ բալանսի պայմաններում: 5. Ի՛նչ է նշանակում «խաղաղապահություն», պետք է շատ լավ իմանանք մեր իսկ պատմական փորձից, հատկապես՝ 1905-1907, 1918-1920, 1988-1991 թվականների դեպքերից, երբ երրորդ չեզոքի դերը կատարել են մեր և մեր հարևանների միջև ռուսներն ու անգլիացիները: (Երկուսն էլ չափից ավելի խաղաղասեր և միշտ նացիոնալիզմի դեմ թեմաները հովանավորող, քաղաքակրթություն սերմանող, Աստծո հրեշտակ, պացիֆիզմի գրանտատու պետություններ՝ անշուշտ և անտարակույս): 7. Եթե խաղաղապահ զորքն էդքան լավ բան լիներ, ապա չէինք խուսափի դրանից 1994-ից՝ լինելով հեստովետական տարածքում եզակի հակամարտություն ունեցող երկիր՝ առանց խաղաղապահների: 7. Եթե մեր փորձը մեզ ինչպես միշտ հետաքրքրիր չէ, ապա գոնե խաղաղապահության միջազգային փորձը կարող է շատ օգտակար լինել, նրանց համար, ով խնդիր չի տեսնում: 8. Իհարկե էս աշխարհում կարող է լինել ամեն բան, և ամեն ինչին չէ, որ հնարավոր է դիմադրել, բայց համենայն դեպս, հասկանալ խնդիրը հաստատ արժի նախապես: Այսօր, կարծում եմ, դիմադրելու ռեսուրս պիտի ունենանք:

Հրանտ Տեր-Աբրահամյանի ՖԲ էջից