Foto

«Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա»

«Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի՝ տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից... ....Ազգային հերոս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը հոսպիտալ ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայությունս: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյանի զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ»: Դավիթ Գրիգորյան զինվոր
Գայանե Պողոսյանի ՖԲ էջից