Foto

Մուրացանի զինվորական հոսպիտալում մկրտել են զինվորներին

Այսօր՝ առավոտյան ժամը 10-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացվել է վիրավոր զինվորների մկրտության արարողություն: Այս մասին  Vesti.am-ին հայտնել են վիրավոր զինվորների հարազատները:

Մկրտվում են այն վիրավոր զինվորները, ովքեր մինչ այս սուրբ մյուռոնով օծված չեն եղել: Մկրտության արարողությանը թույլատրել են մասնակցել միայն զինվորների ծնողներին, կնքահորն ու կնքամորը:

Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ներկա պահին լրագրողները չեն կարող շփվել վիրավոր զինվորների հետ՝ հավելելով, որ առաջիկա երկու-երեք օրերին նման հնարավորություն կընձեռվի:

Vesti.am