Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ձեռնարկած հարձակողական գործողությունները լայն արձագանք են գտել նաև սփյուռքի աստղերի շրջանում: Ղարաբաղի նկատմամբ իրականացված ագրեսիան անտարբեր չի թողել Քարդաշյան քույրերին:
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Instagram»-ի իր պաշտոնական էջում հայոց բանակի հաղթական ոգով նկար է հրապարակել՝ տանկով ու ուղղաթիռներով և նկարը մակագրելով՝ «Աղոթում եմ Հայաստանում գտնվողների և աշխարհի բոլոր մարդկանց համար»:
Այս թեմային են անդրադարձել նաև Քիմի քույրերը՝ Քորթնին ու Քլոեն:
Քլոե Քարդաշյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է՝ «Աղոթենք Հայաստանի համար: Աղոթենք խաղաղության համար։ Աղոթենք աշխարհի համար։ Թող Աստված լսի մեր աղոթքները»:
Նրան է միացել նաև Քորթնի Քարդաշյանը գրելով՝ «Աղոթում ենք Հայաստանի համար»:
Քիմի հրապարակած լուսանկարի տակ կարճ ժամանակում ադրբեջանցի կիբերոհմակի ներկայացուցիչների հազարավոր մեկնաբանություններ են հայտնվել, որոնք սակայն փոքրամասնություն են կազմում, քանի որ Քիմի «Instagram»-ի հետևորդների թիվը ադրբեջանցիներին մի քանի անգամ գերազանցում է:
Vestia.am