Սիրելի´ հայրենակիցներ «Ջավախք» հայրենակցական միությունը նախաձեռնում է Արցախի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առաջին անհրաժեշտության իրերի և սննդամթերքի՝ հագուստ, հիգիենայի պարագաներ, երկար պահպանվող սննդամթերք (նպարեղեն, պահածոյացված սննդամթերք, քաղցրավենիք, ծխախոտ և այլն) հավաք: Աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել «Ջավախք» հայրենակցական միության գլխավոր գրասենյակ (ք.Երևան, Չարենցի 70/8, հեռ. +37410 558288): Միաժամանակ կազմակերպվում է դրամահավաք: Հավաքված ամբողջ գումարը նվիրաբերվելու է Արցախի սահմանամերձ համայնքներին: Բոլոր ցանկացողները կարող են կատարել փոխանցումներ հետևյալ բանկային հաշվին. Ստացող՝ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ Բանկ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ հ/հ՝ 205004200007-1001 Նպատակ՝ փոխանցողի անուն, ազգանուն, և նշել ֆինասական աջակցություն Արցախի սահմանամերձ համայնքներին:
Արտյուշ Գրիգորյանի ՖԲ էջից