Foto

Ավտոներկրողները պահանջում են հանել ԱԱՀ-ն

Ավտոներկրողները պահանջում են, որպեսզի ֆինանասների նախարարությունը վերացնի ԱԱՀ-ն, քանի որ յուրաքանչյուր ամիս նրանք ներկրում են 2-3 մեքենա: Այս մասին նրանք ասել են այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

-Դժգոհությունն ուղղված է հիմնականում ֆինանսների նախարարությանը և հարկային տեսչությանը: Կան օրենքներ, որոնք այսօրվա իրավիճակին չեն համապատասխանում, հիմնական խոսքը ավելացված արժեքի հարկի մասին է,-մասնավորապես նշել է ավտոներկրող Կամո Մարությանը:

Նրանց խոսքով՝ Ռուսաստանից մեքենա ներկրելիս ձեռնարկատերերը  միևնույն է մուծում են և՛ ԱԱՀ-ն, և՛ բնապահպանության համար նախատեսված տարեկան 2  տոկոսը: Այս պարագայում ավտոներկրողներին ձեռնտու է ոչ թե մեքենա բերել Ռուսաստանից, այլ Վրաստանից:

Vesti.am