Այսօր՝ փետրվարի 11-ին, Կառավարության նիստի օրակարգում էր Մարզահամերգային համալիրը վաճառելու մասին որոշման չեղարկումը: Գործադիրը ոչ միայն չեղարկել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի վաճառքի մասին որոշումը, այլև լուծարել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերության հետ կնքված պայմանագիրը:
Հիշեցնենք, որ 2015 թ. օգոստոսին կառավարությունը որոշել էր համալիրը 30 միլիոն դոլարով վաճառել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին, որը պարտավորվել էր բացի նշված 30 միլիոնից առաջիկա չորս տարիներին կատարել ևս 100 միլիոն դոլարի ներդրում:
Պայմանագրի լուծարման պատճառը՝ ընկերության կողմից սահմանված ժամկետում գույքի դիմաց վճարում չկատարելն է եղել:
Vesti.am