Բոլորս օգտագործում ենք բամբակե ծայրերով փայտիկներ: Մարդիկ հետևում են իրենց անձնական հիգիենային և բավականին հաճախ մաքրում ականջները: Սակայն այսօր բազմաթիվ օտոլարինգոլոգներ կարծում են, որ բամբակե փայտիկներն այդքան էլ օգտակար չեն, որքան որ մենք կարծում ենք:Այս մասին հայտնում է «Videoboom» կայքը:
Բժիշկները կարծում են, որ դրանց չափից շատ օգտագործումը վնասակար է առողջության համար և կարող է ականջաբորբի պատճառ դառնալ: Ըստ բժիկների՝ ականջում արտադրվող ծծումբն անհրաժեշտ է լսողական օրգանների ճիշտ աշխատանքի համար: Այն նպաստում է ականջի ներքին խոռոչի խոնավեցմանը:
Բացի այդ ծծումբը պաշտապնում է ականջի խոռոչը փոշուց, մեռած մաշկի կտորներից և կեղտից:
Բժիշկները խորհուրդ են տալիս մաքրել ականջները ուղղակի դրանք լվանալով: Լոգանք ընդունելուց անհրաժեշտ է ցուցամատով մաքրել ականջի արտաքին խոռոչը:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=cYqeUJda2Qs