ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել անվտանգության, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի շարք հարցեր:
Երկու նախագահներիի հանդիպումը տևել է մոտավորապես 50 րոպե: Օբաման իր ցավակցությունն է հայտնել թուրքական Դիարաբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ և խոստացել է աջակցել Թուրքիային՝ «ԻԼԻՊ»-ի դեմ պայքարելու հարցում:
Սակայն, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել էր Թուրքիայի նախագահի հետ կայանալիք անձնական հանդիպումից:
Հավելենք, որ ինչպես հայտնում է Вести.ru կայքը, Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները վեճի էին բռնվել ամերիկացի լրագրողների հետ: Հինգշաբթի օրը՝ մարտի 30-ին, մի խումբ անկախ լրագրողներ ցույց էին կազմակերպել Թուրքիայի իշխանությունների դեմ:
Թուրքական «Cumhuriyet» պարբերականը հայտնում է, որ նախագահի անվտանգության աշխատակիցներին բարկացրել են «Էրդողան՝ ֆաշիստ» վանկարկումները:
ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության խորհրդական Բեն Ռոդսը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Սպիտակ տունը տեղյակ է միջադեպի մասին: Նա նշել է, որ տեսել է միայն ԶԼՄ-ի հաղորդագրությունները, սակայն կատարվածի հստակ հանգամանքների մասին ոչինչ չգիտի:
Vesti.am