Թուրքական իշխանությունները ձերբակալել են զինյալ Ալպարսլան Չելիքին: Ավելի վաղ վերջինս իր վրա էր վերցրել Սիրիայի տարածքում ռուսական «Су-24»-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը: Այս մասին հաղորդել է «Hurriyet»-ը:
Չելիկը վերադարձել է Սիրիայից, որտեղ որպես զինյալ կռվում էր կառավարական ուժերի դեմ: Զինյալը ձերբակալվել է չորեքշաբթի երեկոյան՝ Թուրքիայի Իզմիր քաղաքի ռեստորաններից մեկում:
Թուրքիան նոյեմբերի վերջին Սիրիայի տարածքում հարվածել էր ռուսական ռազմական ինքնաթիռը: «Су-24»-ի օդաչու Օլեգ Պեշկովին ցամաքից ոչնչացրել էին կատապուլտի պահին՝ սիրիական թուրքմենների հսկողության տակ գտնվող տարածքից: Դրանից հետո օդաչուի սպանության մեղքը խոստովանել էր Թուրքիայի քաղաքացի Ալպարսլան Չելիքը:
Vesti.am