Foto

«The Times». «Թուրքիան գնդակահարում է փախստականներին Սիրիայի հետ սահմանին»

Թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, ովքեր փորձում են փրկվել Սիրիայում քաղաքացիական պատերազմից: Այս մասին գրում է «The Times»-ը:

Ըստ պարբերականի տվյալների՝ վերջին 4 ամիսների ընթացքում սպանվել է 16 փախստական, ովքեր փորձում էին անցնել Թուրքիայի սահմանը, ինչպես նաև 3 երեխա:

Սակայն «The Times»-ը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները հաստատում են, որ շարունակում են վարել բաց քաղաքականություն այն սիրիացիների համար, որոնց կյանքը սպառնալիքի տակ է:

«Այս գրանցված մահերը,-նշում է պարբերականը,-կրկին կասկածի տակ են առնում 11 օր առաջ ԵՄ-ի ընդունած միգրացիոն համաձայնությունը: ԵՄ-ն համարում է Թուրքիային «անվտանգ երրորդ երկիր», իսկ դա նշանակում է, որ փախստականները կարող են վերադառնալ այնտեղ՝ առանց վախենալու այն մտքից, որ նրանց կարող են հետապնդել»:

Vesti.am