Անցյալ տարի նոյեմբերին ՀՀ Սփյուռքի նախարարությունը հինգ հազար օրինակ Հայոց լեզվի և գրականության դասագրքեր ուղարկեց Վրաստանի հայկական դպրոցներին: Հիմա պարզվում է՝ գրքերը հետ են ուղարկում, իբրև չեն համապատասխանում ուսումնական ծրագրին: Դասագրքերը Վրաստան չորս ամիս առաջ են ուղարկվել: Ինչու՞ է միայն հիմա պարզվել, որ դասագրքերը չեն համապատասխանում ծրագրին: Ինչու՞ նախապես չի համաձայնեցվել, թե ի՞նչ դասագրքեր են ուղարկվում: Եվ վերջապես, դասագրքերի նմուշները նախապես ուղարկվել են ուսումնասիրման համար: Նախքան խմբաքանակն ուղարկելը հնարավոր չէ՞ր պարզել ծրագրին համապատասխանության հարցը: Արդյոք նախապես ուղարկած նմուշները և հետագայում ուղարկված դասագրքերը նո՞ւյնն են: Անլուրջ մոտեցումն ակնհայտ է: Ակնկալում ենք պաշտոնական պարզաբանում:
Արտյուշ Գրիգորյանի ՖԲ էջից