Foto

Պենտագոնը Թուրքիայից տարհանում է ամերիկացի զինվորականների ընտանիքները

Պենտագոնին հանձնարարվել է անվտանգության նկատառումներով Թուրքիայից տարհանել այնտեղ գտնվող ամերիկացի բոլոր զինվորականների ընտանիքները: Այս մասին հայտարարել է  ԱՄՆ պաշպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը:

Ավելի վաղ ԱՄՆ  Պետդեպարտամենտը  կոչ  էր արել Թուրքիայի՝ հարավային շրջաններում աշխատող իր աշխատակիցներին  փոխել բնակավայրերը: Ամերիկացի զբոսաշրջիկներին նույնպես խորհուրդ են տվել չայցելել Թուրքիա: Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաալիքը: Ըստ դիվանագետների՝ նրանք կարող են թիրախ դառնալ ահաբեկիչների համար:

Vesti.am