«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայի հրեական դպրոցներում, մանկապարտեզներում և երիտասարդական կենտրոններում ահաբեկչություններ իրականացնելու ծրագրեր է մշակել: Այս մասին հաղորդում է բրիտանական «Sky news» հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով «անխուսափելի» հարձակումների մասին տեղեկատվությունը ստացվել է ձերբակալությունների արդյունքում, որոնք նախորդ շաբաթ տեղի են ունեցել թուրքական Գազիանտեպ քաղաքում. ձերբակալվել է 6 իսլամիստ:
Ավելի հավանական է, որ ահաբեկիչների թիրախը ստամբուլյան Բեյօղլու շրջանի սինագոգն էր, որի տարածքում է գտնվում նաև դպրոցն ու մշակութային կենտրոնը:
«Մենք չգիտենք, թե կոնկրետ որ օրն է տեղի ունենալու ահաբեկչությունը: Այն կարող է տեղի ունենալ հաջորդ 24 ժամերի ընթացքում կամ մի քանի օր անց: Այդ սպառնալիքն ավելին է քան իրականը»,-ասել է հետախուզական ծառայության աշխատակիցներից մեկը:
Թուրքիայի հրեական համայնքն արդեն տեղեկացված է հնարավոր սպառնալիքի մասին: Բացի այդ թուրքական ոստիակնությունը որոշում է կայացրել անվտանգության լրացուցիչ միջոցների վերաբերյալ:
Vesti.am