Foto

Մարտունիում տեղի է ունեցել արցախյան ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոն

Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ տեղի է ունեցել արցախյան ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մարտունու Սուրբ Ներսես եկեղեցում Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Զատկի պատարագ:

Արցախյան ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոնին մասնակցել են Մարտունու շրջանի համայնքները, որոնք ներկայացել են 36 տաղավարով:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են մրցույթներ` «Լավագույն տաղավար», «Սեղանի ձևավորում» և այլ անվանակարգերով։  Լավագույններին տրվել են մրցանակներ:

Կայացել է նաև տոնական համերգ՝ «Մենք ենք մեր սարերը» Երգի-պարի պետական ու «Արցախ» ազգագրական պարի համույթների, ինչպես նաև Մարտունու «Քնար» ժողովրդական գործիքների համույթի, անհատ կատարողների և Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզի սաների մասնակցությամբ:

Մանրամասները՝  «Արցախպրես»–ում