Foto

«Արցախյան բարիքներ» խորագրով ցուցահանդես-վաճառք է տեղի ունենալու

ԼՂՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին ժամը 12.00- 19.00 Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կանցկացվի «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն արցախյան 28 ընկերությունների արտադրանքները և ծառայությունները: Այցելուները կարող են ծանոթանալ, ինչպես նաև գնել արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված կլինեն արցախյան գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը, ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային ծառայությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն