Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Vesti.am