Foto

Մարտի 21-ը` Պոեզիայի համաշխարհային օրն է

Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է: Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվելու է բացառիկ ընդգրկմամբ. հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ կիրականացվեն Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում և պարզապես` քաղաքի պուրակներում ու փողոցներում: Ծրագրերին  կմասնակցեն և այդ օրը բանաստեղծություններ կընթերցեն ժամանակակից գրողները, գրականագետները, մշակույթի և արվեստի գործիչները: Հնարավորություն կունենանք լսել դասական, համաշխարհային և հատկապես` ժամանակակից պոեզիա, քանի որ, Պոեզիայի համաշխարհային օրվա նպատակը արդի գրականության ձայնը լսելի դարձնելն է: 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ: Հայաստանում նշվող միջոցառումների ցանկը:

Vesti.am