Մարտի 17-ին գործնական հանդիպման ընթացքում Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով ԵՏՀ Կոլեգիայի Անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևը և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը քննարկել են Էներգետիկայի ոլորտի արդի հարցերը:
Կողմերը, մասնավորապես, վերանայել են ԵՏՄ միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման նախագծի իրականացման մեխանիզմները և նավթի ու նավթամթերքների հարցում ընդհանուր շուկայի ստեղծման հայեցակարգի ծրագիրը:
Հանդիպման մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հետ ԵՏՄ-ի համագործակցության աշխատանքների կազմակերպմանը՝ էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:
ԵՏՀ-ն և ՌԴ էներգետիկայի նախարարությունը պայմանավորվել են Չինաստանի Ժողովրդական Հանապետության հետ կառուցողական համագործակցություն հաստատելու և առկա խոչընդոտները հաղթահարելու նպատակով խորհրդակցություններ սկսել առաջնահերթ ծրագրերը սահմանելու համար:
Բացի այդ, ԵՏՄ-ում բորսային առևտրի կազմակերպչա-տեխնիկական մեկնարկի հարցում միջոցառումներ իրականացնելու նպատակով Նախարարները պայմանավովել են էներգետիկայի ոլորոտում միասնական բորսային տարածքի ստեղծման հարցով փորձագետների աշխատանքային խումբ ձևավորել։ Բացի այդ որոշել են ՌԴ էներգետիկայի նախարարության հետ համատեղ խորհրդակցությունների ժամանակացույց սահմանել՝ բորսային առևտրի պոտենցիալ մասնակցիների հետ:
Համաձայն հանդիպման վերջնարդյուքների՝ Ալեքսանդր Նովակը ընդգծել է էներգետիկայի մեծ դերն ու նշանակությունը ԵՏՄ պետությունների տնտեսությունների համար և հույս է հայտնել ԵՏՀ ղեկավարության հետ հետագա բեղմնավոր համագործակցության վերաբերյալ:
ԵՏՀ մամլո ծառայության բաժնի խորհրդական՝ Ալյոնա Իգորի Ժիտենյովա