Ղազախստանը նշում է, որ Իրանի հետ համագործակցությունը փայլուն հնարավորություն է տալիս Եվրասիական շուկան գրավելու համար:
260 ղազախ առևտրականներ՝ Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ասեթ Իսեկեշևի գլխավորությամբ, այժմ գտնվում են Իրանում՝ նոր գործարար հարաբերություններ հաստատելու նպատակով: Այս մասին հայտնում է «Press TV»-ն:
2 երկրների պաշտոնյաները նշել են, որ այս համագործակցությունը միմյանց լրացնելու հնարավորություն կընձեռի:
Ըստ Այդարովի՝ Իրանի նկատմամբ սանկցիաների բարձրացումը համագործակցության նոր ընթացք է տալիս:
Իրանի առևտրի և արդյունաբերության նախարար Ռեզա Նեմազադեհը, նշել է,որ Իրանի դիրքը որպես կամուրջ է Կասպից ծովի և Պարսից Ծոցի համար, իսկ Օմանի ծովը կարևոր դեր է խաղում այս 2 տարածաշրջանների միացման հարցում:
Իրանը և Կենտրոնական Ասիայի երկրները համատեղ ուժերով աշխատում են ստեղծել երկաթուղային ցանց՝ Ասիան Պարսից Ծոցին, Եվրոպային և Աֆրիկային միացնելու նպատակով:
Vesti.am