Foto

Քննարկվել է ԵՏՀ և ՊԳԿ համագործակցության համաձայնագրի շրջանակներում միջոցառումների իրականացման նախագիծը

Մարտի 14-ին ՌԴ-ի  հետ կապերի հարցով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Մոսկվայի գրասենյակի ղեկավար Եվգենի Սերովի հետ գործնական հանդիպման ընթացքում, ԵՏՀ Ագրարային քաղաքականության բաժնի տնօրեն Ստանիսլավ Բուբենը տեղեկացրել է ԵՏՀ և ՊԳԿ համագործակցության համաձայնագրի շրջանակներում 2015-2018թթ.  իրականացվող միջոցառումների նախագծի մասին:

ԵՏՀ մամլո ծառայությունից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել այն միջոցառումների իրականացմանը, որոնք նախատեսված են այս տարվա համար: Դրանք հիմնականում ուղղված են բուսաբուծության և բույսերի պաշտպանության, անասնաբուծության և կենդանիների առողջության պահպանման, արդյունաբերական քաղաքականության և սննդի ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Vesti.am