Foto

Տատյանա Վալովայա. «Միասնական արժույթ մտցնելը դեռ շուտ է»

ԵՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Իրանը ԵՏՄ–ի համար շատ հետաքրքիր ուղղություն է, և իրենք ուսումնասիրում են Իրանի հետ ավելի սերտ համագործակցելու հնարավորությունները։

Նա հավելել է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի Իրանի հետ բազմաթիվ ծրագրերի իրականացմանը՝ օրինա, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի։

Վալովայան համոզված է, որ մոտ ապագայում Իրանի հետ ԵՏՄ–ի համագործակցությունը կակտիվանա։

Նա նաև հայտնել է, որ 2016 թ.-ին ԵՏՄ ամբողջ տարածքում կաշխատի դեղորայքի միասնական շուկան, իսկ 2019թ. նախատեսված է էներգետիկայի միասնական շուկայի ստեղծում, 2025թ.՝ նավթի, գազի, ալկոհոլի, ծխախոտի շուկաների, տրանսպորտային միասնական համակարգի:

Իսկ միասնական արժույթ մտցնելը, նրա համոզմամբ, դեռ շուտ է։

Vesti.am