ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև մեր երկիր բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ արձանագրությունները և հաստատվել, որ բնական գազի գինը ՀՀ-ի համար 2016թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2016թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:
Ինչպես նշել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը, գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցությունները դեռ շարունակվում են:
Նույնը նշել է նաև արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ասելով.
«Ավելի նվազեցումն ապագա բանակցությունների հարց է»:
Vesti.am