• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՏՆՏԵՍԱԿԱՆ

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

COP17-ը շարունակում է շոշափելի արդյունքներ բերել Հայաստանին․ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար՝ Սևանի պահպանության համար

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին

Ջրանջատում՝ Երևանում և Արմավիրում

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը

ԵԱՏՄ-ում քննարկվել են պաշտոնական տնտեսական վիճակագրության զարգացման հարցերը

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին

Վթարային ջրանջատում

Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա

Վթարային ջրանջատում

ԼՐԱՀՈՍ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի Fox & Friends հաղորդման եթերում հայտարարել է, որ Վաշինգտոնը 2026 թվականի ավարտից հետո կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսավորման տրամադրումը։ Ըստ նրա՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մի քանի ամիս առաջ։ «Մենք պայմանավորվել ենք, որ այս տարվա վերջին կդադարենք վճարել Իսրայելին։ Միաժամանակ մենք կօգնենք նրան, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահն այս որոշումը բացատրել է նրանով, որ Իսրայելն այլևս նման ֆինանսական աջակցության կարիք չունի։ Նա հայտարարել է նաև, որ Դեմոկրատական կուսակցության և ձախ քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ Իսրայելին տրամադրվող ամերիկյան օգնությունն օգտագործում են հանրապետականներին քննադատելու համար։ Միաժամանակ առայժմ պարզ չէ, թե կոնկրետ որ միջոցների մասին է խոսել Թրամփը։ Փոխըմբռնման գործող հուշագիրը նախատեսում է Իսրայելին ԱՄՆ-ի կողմից տարեկան 3,8 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրում, սակայն դրա գործողության ժամկետը լրանում է 2028 թվականին։ Վաշինգտոնն ու Երուսաղեմն արդեն քննարկում են այդ ժամկետից հետո ամերիկյան աջակցության ապագան։ Մայիսին Նեթանյահուն CBS-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ակնկալում է տասը տարվա ընթացքում վերացնել Իսրայելի կախվածությունը ԱՄՆ-ի ռազմական օգնությունից։ Հունիսին ամերիկացի կոնգրեսականին ուղղված նամակում նա նշել էր, որ ժամանակն է, որ Իսրայելն օգնություն ստացողի կարգավիճակից անցնի Վաշինգտոնի հետ գործընկերության։ Թրամփի հայտարարությունները հնչել են 2023 թվականին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ հանրային աջակցության նվազման ֆոնին։ Այն հատկապես զգալիորեն նվազել է Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շրջանում։ Քվինիպիակի համալսարանի՝ հունիսին անցկացրած հարցման տվյալներով՝ ամերիկացի ընտրողների 48%-ը և դեմոկրատների 66%-ը կարծում էին, որ ԱՄՆ-ն Իսրայելին չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերում։


Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար


Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար


Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ


Նույն հաջողությամբ կարելի է ցանկացած քաղաքացու մեղադրել «Տիտանիկը» խորտակելու մեջ. Աբովյանը՝ Ծառուկյանի գործի մասին


Կրեմլում նշել են Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների թեմաներից մեկը


Փաշինյանը չի բացառել 2027 թվականին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտի ներկայացումը


TRIPP նախագիծը կարող է Հարավային Կովկասին բոլորովին նոր համաշխարհային դեր հաղորդել. Փաշինյան


Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ. Արաղչի


Հեռանկարում Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Փաշինյան

© 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]