Foto

Խնդիր է դրվել արագացնել ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շահագործումը

Կայացել է ՀՀ ԱՆ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի նորանշանակ նախագահ Նելսոն Զուլոյանն անդրադարձել էկենտրոնի ստեղծման նպատակին և կարևորությանը, ընդգծել առանձնահատուկ դերը Հայաստանում չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման արդյունավետությանբարձրացման գործում։ Այդ իսկ հանգամանքներից ելնելով խնդիր է դրվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը շահագործման հանձնել հնարավորինս սեղմ ժամկետում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Այնուհետև կենտրոնի տնօրենը հաշվետվություն է ներկայացրել իրականացված աշխատանքներիընթացիկ և պլանավորվող միջոցառումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ։ Քննարկվել է նաև նորաստեղծ ծառայությունը համապատասխան բարձրակարգ մասնագետներով ապահովելու անհրաժեշտության հարցը:

Ամփոփելով, հստակեցվել են կենտրոնի շահագործումն արագացնելուն ուղղված քայլերը։ Հանձնարարվել է բանակցություններ սկսել տեղադրված սարքավորումների փորձարկման համարպահանջվող ծախսանյութերի ներկրման շուրջ։