Foto

Գիտնականները խոզի սաղմում մարդկային բջիջներ են տեղադրել

Գենետիկների միջազգային խումբն առաջին անգամ խոզի սաղմում մարդկային բջիջներ է տեղադրել, ինչը հնարավորություն է տալիս կենդանիների մարմնում մարդկանց օրգաններ աճեցնել: «Այս փորձարկման աշխատանքները 4 տարի են տևել: Մենք ակնհայտորեն թերագնահատել ենք այն, թե ինչքան ջանքեր կպահանջվեն խնդրի իրականացման համար: Սա խոզի օրգանիզմում մարդու օրգաններ աճեցնելու կարևորագույն քայլ է: Հիմա մեզ պետք է հասկանալ, թե ինչպես մարդու բջիջները մեզ անհրաժեշտ օրգանների վերածենք՝ մեր իրական նպատակն իրականացնելու, օրգաններ փոխպատվաստելու համար»,-ասել է Սալքի համալսարանի պրոֆեսոր Խուան Բելմոնտեն:

Vesti.am