Foto

Բիլ Գեյթսը կօգնի համաճարակների դեմ պայքարող համաշխարհային կոալիցիա ստեղծել

Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը՝ Գերմանիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի կառավարությունների աջակցությամբ կձևավորի համաշխարհային կոալիցիա, որի շրջանակներում համաճարակների դեմ պայքարող հատուկ պատվաստանյութեր կստեղծվեն: Ծրագրի իրականացմանը կհատկացվի շուրջ 460 միլիոն դոլար:

Դավոսում Բիլ Գեյթսը նշել է, որ զարմանալի է, թե մարդկությունը որքան անպատրաստ է այնպիսի մեծամասշտաբ մահացությունների պատճառ հանդիսացող համաճարակներին, ինչպիսիք են Զիկա վիրուսն ու Էբոլան:

«Նախաձեռնության հիմքում ընկած է համաճարակի դեմ նոր մեթոդներով ունիվերսալ պատվաստանյութեր ստեղծելու գաղափարը` մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում»,-ասել է Գեյթսը:

Vesti.am