Foto

Արթուր Պետրոսյանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է

Արթուր Պետրոսյանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել, ունի գերազանց մարդկային որակներ և սիրված է թե՛ հայ երկրպագուի, թե՛ ֆուտբոլիստների կողմից:

Մարզչական աշխատանքում նրան կարող է օգուտ բերել «Ցյուրիխ 2»-ում նրա փորձը, ինչպես նաև ֆուտբոլիստների հարգանքը նրա անձի հանդեպ: Արթուրն աշխատանքի է անցնելու նոյեմբերի 1-ից և դեռ վաղ է խոսել նրա մասին՝ որպես հավաքականի մարզչի: Նա պետք է գիտակցի, որ ինքն է որոշումներ ընդունողը և հավաքականի կազմը որոշողը: Մոնտենեգրոյի դեմ առաջիկա խաղը կտա բազում հարցերի պատասխաններ, ցանկանում եմ հաջողություն մաղթել Արթուրին և մեր հավաքականին:

ՖԱՖ անդամ Մհեր Խուդավերդյանի ՖԲ էջից