Foto

Ադրբեջանում կնոջ հիվանդ ոտքի փոխարեն անդամահատել են առողջը

Ադրբեջանի մասնավոր կլինիկաներից մեկում կնոջ հիվանդ ոտքի փոխարեն առողջն են անդամահատել, հայտնում է «РИА Новости»-ն:

«Անհրաժեշտություն է առաջացել անդամահատել շաքարային դիաբետով հիվանդ Թարլան Ալիևայի ձախ ոտքը: Սակայն 82-ամյա կնոջ ազգականներն իրենց աչքերին չեն հավատացել, երբ նկատել են, որ բորբոքված ու ախտահարված ձախ ոտքի փոխարեն առողջ, աջ ոտքն են անդամահատել»,-գրում է «АПА» գործակալությունը:

Միջադեպի կապակցությամբ Ադրբեջանի առողջապահության նախարարությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով ու հետաքննություն սկսել:

Բացի նրանից կատարվածը հետաքննում են նաև իրավապահ մարմինները:

Vesti.am