Foto

«3 զինծառայող դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում». Արմեն Մուրադյան

Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ 3 զինծառայող դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

-Բոլորի մոտ կայուն դինամիկա կա՝ դրական միտումներով: Հուսով եմ, որ շուտով կապաքինվեն ու կտեղափոխվեն պալատ,- ասել է նախարարը:

Զինծառայողներից երկուսը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, մեկը՝ Էրեբունի հիվանդանոցում:

Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական բանակը ունեցել է 125 վիրավոր զինծառայող, իսկ հետպատերազմական շրջանում՝ 34:

Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանութում:

https://www.youtube.com/watch?v=-n4fayXKKdg&feature=youtu.be

Vesti.am