Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան ընդունել է ներքին ջրային տրանսպորտի ոլորտի մասնագիտություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ հանձնարարական։
Փաստաթուղթը սահմանում է աշխատակիցների գիտելիքների և հմտությունների հիմնական ու հատուկ պահանջները՝ հաշվի առնելով նրանց որակավորումը։
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները կարող են օգտագործել այս հանձնարարականները ազգային քաղաքականության մշակման ժամանակ։
Հանձնարարականի նպատակն է նպաստել ԵԱՏՄ շրջանակում ջրային տրանսպորտի ծառայությունների միասնական շուկայի զարգացմանը։









