Foto

Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան

Մայիսի 24-ին, ժամը 07։19-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ բնակավայրի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։10-ին, մարվել՝ 08։45-ին։ Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը՝ մոտ 35 քմ։