Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Օստապովսկոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մարտերի ընթացքում Ուկրաինայի զինուժը կորցրել է ավելի քան 10 միավոր տեխնիկա»,–ասված է հաղորդագրությունում։
Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկին, ուկրաինական զինուժի շահերի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև հեռահար գործողության ԱԹՍ–ների հավաքման և պահման արտադրամասին։









